Մատչելիության հղումներ

Շալենբերգը Երևանում է, հանդիպել է Միրզոյանի հետ


Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը Երևանում է։ Նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը, ապա երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։

Նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետի, Ազգային ժողովի նախագահի հետ։

Այսօր Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։

Շալենբերգ այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով նաև, որ Ավստրիան այն եզակի պետություններից է, որի կառավարությունը շուրջ 4 տարի դրամաշնորհներ է տրամադրել Հայաստանում սիրիահայության վիճակը բարելավելու նպատակով:

Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունվարի 24-ին: Հայաստանի առևտրաշրջանառությունը Ավստրիայի հետ 2021-ի հունվար-նոյեմբերին կազմել է շուրջ 23 մլն ԱՄՆ դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG