Բայրամովը Ռուսաստանի նոր դեսպանի հետ հանդիպմանը կրկնել է Աղդամի ճանապարհի առաջարկը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ընդունել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման մասնակիցները նշել են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում՝ բարեկամության և փոխըմբռնման պայմաններում, քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մեկնաբանումը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա», ինչը, Բաքվի պնդմամբ, տեղ է գտել Ռուսաստանի արտգործնախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում, չի համապատասխանում Մոսկվայի և Բաքվի միջև Դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին:

Նա նաև պնդել է, որ «Լաչին» անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և ուղղված է «հակաօրինական գործունեության կանխարգելմանն ու թափանցիկության ապահովմանը»: Բայրամովը կրկնել է «Ադրբեջանի հայ բնակիչների պահանջմունքների բավարարման համար Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման» առաջարկը, որ արել էր անցած շաբաթ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը հակադարձում և անհիմն է որակում Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունըՌԴ ԱԳՆ. Խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը պետք է դառնան ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներըՄիշելը կարևորում է հումանիտար մատակարարումները և՛ Լաչինով, և՛ Աղդամով, վերահաստատում ԵՄ աջակցությունը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանըԲաքուն արցախահայերին «օգնություն է առաջարկում Աղդամով»