Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև քարը»։ «Արծաթե ծիրան» ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։
«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ իրանցի ռեժիսոր Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրանը» շնորհվեց Վրաստանից Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը» ֆիլմին։ Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։
FIPRESCI մրցանակ ստացավ մեկ այլ իրանցի ռեժիսոր Մեհրան Թամադոն՝ «Իմ վատթար թշնամի» ֆիլմի համար:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Կորիզ» մրցույթում «Արծաթե ծիրան» ստացավ Արման Այվազյանի «Քարերը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կարմիր գորգը փռված է, բերքահավաքը՝ սկսված. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնը«Ոսկե Ծիրանը» սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող դեսպանատների, միջազգային կազմակերպությունների հետ«Ոսկե Ծիրանը» այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը