Բրյուսելում մեկնարկեց Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջից

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքում գրում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Եռակողմ հանդիպմանը նախորդել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առանձին հանդիպումները Եվրամիության խորհրդի նախագահի հետ: Փաշինյանը երկկողմ հանդիպման ժամանակ Միշելին է փոխանցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ, փոխանցել ԼՂ նախագահի նամակըՓաշինյանն ու Միշելը քննարկել են այսօր նախատեսված հանդիպման, նախորդ հանդիպումներում պայմանավորվածությունների կատարման հարցերԲրյուսելում հանդիպել են Ալիևը և Միշելը

Բրյուսելյան բանակցությունների ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես պնդելով, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը պետք է դառնան ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները, ինչպես նաև խստորեն կոչ անելով Ադրբեջանին շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու ուղղությամբ: