Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը քննարկել է նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։
Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով, Շառլ Միշելին է փոխանցել Արայիկ Հարությունյանի նամակը։
Շառլ Միշելը երեկ էլ հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել այսօր Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ։
Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով ժամը 15-ին։