Մատչելիության հղումներ

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հաղորդում են կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հուլիսի 15-ին, նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

Վերջին անգամ այս ձևաչափով առաջնորդները հանդիպել էին երկու ամիս առաջ՝ վերահաստատելով հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները եռակողմ այս հանդիպումները սկսել են մոտավորապես երկու տարի առաջ՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Զուգահեռ բանակցություններ են ընթանում նաև Վաշինգտոնում ու Մոսկվայում։

Բրյուսելում վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

XS
SM
MD
LG