Ուկրաինայի հարավում ուկրաինական զորքի առաջխաղացման մասին Կիևի պնդումներին ֆոնին այսօր ռուսական կողմը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել այդ երկրի բնակավայրերին։
Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ռուսական զինուժը թիրախավորել է հյուսիս-արևելքում գտնվող Սումի նահանգի սահմանային շրջանները, որտեղ բազմաթիվ պայթյուններ են գրանցվել, զոհերի մասին տվյալներ չկան։ Սումիի շրջանային ռազմական վարչակազմը հայտնել է, որ վնասվել են մի քանի բնակելի շենքեր և գյուղատնտեսական տեխնիկա:
Ռուսաստանին սահմանակից այդ մարզը վերջին շրջանում հաճախ է հրթիռակոծությունների ենթարկվում։ Հուլիսի 4-ին նույն մարզկենտրոն Սումիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 21-ը վիրավորվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 3 զոհ, 21 վիրավոր՝ Սումիում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով