Մատչելիության հղումներ

Ուկրաինան գիշերը կրկին գնդակոծվել է իրանական արտադրության 17 ԱԹՍ-ներով


Իրանական արտադրության «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք
Իրանական արտադրության «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք

Ուրկրաինան այս գիշեր հարձակման է ենթարկվել իրանական արտադրության 17 «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարքերով, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ նրանցից 16-ը ոչնչացվել են։

Բացի այդ, գիշերը հակաօդային պաշտպանությունը խոցել է մեկ հետախուզական անօդաչու թռչող սարք։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի ունեցած տվյալներով՝ մեկ կամիկաձե անօդաչու թռչող սարք չի հաջողվել ոչնչացնել, այն ընկել է Կրիվոյ Ռոգի ձեռնարկություներից մեկի վրա։

«Վնասվել է կոմունալ ձեռնարկություն: Դրա տարածքում ավերվել է մեկ վարչական շենք, ևս երեքը՝ վնասվել։ 56-ամյա տղամարդը վիրավորվել է։ Նա կբուժվի տանը»,- գրել է Դնեպրոպետրովսկի նահանգապետը Telegram-ի իր ալիքում։

XS
SM
MD
LG