Հուլիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Ըստ Ադրբեջանի ղեկավարի կայքում տեղադրված հաղորդագրության՝ «Ալիևը երախտագիտություն է հայտնել Միշելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրում ջանքեր գործադրելու համար և նշել է «բրյուսելյան ձևաչափի» արդյունավետությունը»։
Հանդիպման ընթացքում Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել հուլիսի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին ավելի վաղ է մեկնել Բրյուսել և հուլիսի 15-ին հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև ԼՂ հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա