Բանակցային սեղանին հայկական որևէ պահանջ չկա. Հայկ Մամիջանյան

«Ազատության» հյուրը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

«Ազատություն». - Շաբաթ նախատեսված են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք։

Մամիջանյան. - Որևէ ակնկալիք, երբ հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, ունենալ դրական հնարավոր չի։ Ու ես փորձեմ բացատրել, թե ինչու դա միայն անձով չի։ Անձով էլ է պայմանավորված, բայց ինչի ոչ միայն։ Բանակցային սեղանին այս պահին հայկական պահանջ, հայկական օրակարգ չկա։ Միակ թերի ձևակերպումը, որ իրենք անում են, դա Արցախի բնակչության, Արցախի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանումն է։ Եվ ձեզ վստահեցնում եմ, որ ադրբեջանական կողմը դրան պատասխանում է հետևյալը՝ այդ միջազգային երաշխիքը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը։ Չխորանանք հա՞, թե մենք ինքնորոշման իրավունքից հասել ենք Ադբրեջանի սահմանադրությամբ հայերի իրավունքների պաշտպանությանը, բայց ինչպե՞ս կարելի է ունենալ ակնկալիք, եթե հայկական կողմը առաջարկ չի ներկայացրել, հայկական կողմը սեփական օրակարգ չի ստեղծել։

«Ազատություն». - Միջազգային բառը դա չէ՞, որ Սահմանադրությանը համաձայն չենք։ Պիտի միջնորդ լինի էդտեղ։

Մամիջանյան. - Նախ, էդ միջազգային բառը, բացի մի շարք ՔՊ երեսփոխաններից ու Փաշինյանից, ուրիշ ոչ մի տեղից որպես էդպիսին չեմ լսել։ Եվ երկրորդը, հայկական կողմը գնացել է ահավոր մեծ հակահայկական զիջման, և Հայաստանի Հանրապետության պատմության մեջ փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջինն էր, որ Արցախը ընդունեց Ադրբեջանի կազմում։ Իրենք փորձում են ներկայացնել, թե իբր դրա դիմաց ստացել են հայելային պատասխան, բայց Ադրբեջանի որևէ պաշտոնյա չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ես դեմ եմ խիստ էն ձևակերպմանը Ադրբեջանի տարածքային [ամբողջականության] ճանաչման, որ իրենք անում են, որովհետև Ադրբեջան պետության կազմում Արցախը երբեք չի եղել։ Բայց նույնիսկ նման զիջման պարագայում իրենք հայելային պատասխան չեն ստացել։

«Ազատություն». - Համենայն դեպս, հակառակն էլ չի եղել ո'չ հրապարակային, ո'չ ինչպես ասում էր՝ փակ դռների հետևում։ Եվ ես էլ դրան կավելացնեի, որ Շարլ Միշելն է ի վերջո բանակցություններից հետո քառակուսի կիլոմետրերը նշել։

Մամիջանյան. - Եթե Հայաստանում կա մի մարդ, ով որ, բացի Փաշինյանից, բավարարված կլինի միայն նրանով, որ Ադրբեջանը հակառակը չի ասել Հայաստանի մասին, հապա ինչ ես կարող եմ ասել, մեկ։ Երկրորդ, ճիշտ եք, Շարլ Միշելն էր նշել, պատճառաբանությունը՝ իբր Ալիևը ներկա էր, կարող էր հակադարձե՞լ... դուք էլ չնշեիք։ Շառլ Միշելն է նշել, դուք էլ չասեիք, թող երկու թվերն էլ հնչեցներ Շարլ Միշելը։ Բայց նույնիսկ էդ ամենամեծ զիջումը անելուց հետո իրանք հակընդդեմ չեն ստանում Ադրբեջանից հայելային պատասխան։

«Ազատություն». - Այսինքն՝ որևէ երաշխիք չի ստեղծվել 29 հազար 800-ի համար։

Մամիջանյան. - Տեսեք։ Նախ սկսենք նրանից, որ 29 հազար 800-ը նույնիսկ իրենց բանակցածով հարցականի տակ է՝ հաշվի առնելով Ալիևի մի քանի օր առաջվա հայտարարությունը կապված անկլավների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.