Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության, NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։
Զախարովան շեշտել է՝ «վաղաժամ է որևէ եզրակացություն անելը»։
«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն: Ուստի անհրաժեշտ է եզրակացություններ անել հանդիպման արդյունքներով», - հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։