Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն իր լիազորությունը վաղաժամկետ դադարելու վերաբերյալ դիմում-հրաժարական է ներկայացրել։
Որպես պատճառ Իգիթյանը նշել է առողջական խնդիրները։
Իգիթյանը ՀՅԴ անդամ է, Ախուրյանը ղեկավարում էր շուրջ 27 տարի։
Արդեն մի քանի օր էր՝ լուրեր էին շրջանառավում Իգիթյանի հրաժարականի մասին։ Նա երեկ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ հրաժարական չի տվել, սակայն «արդեն տարուց ավելի է փորձում են իշխանությունն իրենից վերցնել»։
Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ չէր հերքել, որ իշխող ուժը Ախուրյանում իշխանափոխության է գնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ախուրյան համայնքում տեղական ընտրություններից 1,5 տարի անց իշխանափոխություն կլինի