Վիլնյուսում ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Լիտվայից մեկնեց Ֆինլանդիա։ Հելսինկիում նա այսօր մասնակցելու է Սկանդինավյան երկրների առաջնորդների հանդիպմանը։ Մեկնելուց առաջ Վիլնյուսի օդանավակայանում պատասխանելով լրագրողների մի քանի հարցերին՝ նա ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը «շատ լավ է անցել»։
Բայդենն ասել է, որ աշխատում է՝ լուծելու համար Ուկրաինայի հրետանային արկերի անբավարարության խնդիրը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները F-16 կործանիչներ կվաճառի Թուրքիային։ Անկարան վերջին տարիներին համառորեն ձգտում էր հասնել այդ գործարքի իրականացմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի օգնությամբ արդիականացել իր օդուժում առկա կործանիչները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալուն հավանություն տալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Բայդենը հյուրընկալվել էր Վիլնյուսի համալսարանում։ Այստեղ նա ելույթ է ունեցել՝ մասնավորապես հայտարարելով․ - «Եթե ես լավատես եմ թվում, պատճառ այն է, որ այդպիսին եմ։ Այսօր մեր դաշինքը մնում է գլոբալ անվտանգության և կայունության պատվարը, ինչպես եղել է ավելի քան յոթ տասնամյակ: ՆԱՏՕ-ն ուժեղ է, ավելի եռանդուն և ավելի միասնական, քան երբևէ իր պատմության ընթացքում, ավելի կենսական մեր ընդհանուր ապագայի համար»։
Նրա խոսքով՝ երբ «Պուտինը և տարածքի ու իշխանության նրա փոքրոգի տենչանքը դաժան պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, նա կարծում էր՝ մեր միասնությունը կփլուզվի առաջին իսկ փորձությունից, նա կարծում էր՝ ժողովրդավար առաջնորդները թույլ կգտնվեն, բայց նա սխալ էր մտածում»։
«Ռուսական ուժերի կողմից կատարված սարսափելի չարագործություններից, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործություններից գրեթե մեկուկես տարի անց Ուկրաինայի ժողովուրդը մնում է անկոտրում, Ուկրաինան մնում է անկախ, մնում է ազատ։ Միացյալ Նահանգներն ավելի քան 50 երկրների կոալիցիա է ձևավորել, որպեսզի Ուկրաինան պաշտպանվի հիմա և ապագայում։ Ես նկատի ունեմ, որ մեր հանձնառությունը Ուկրաինային չի թուլանա։ Մենք կանգնած ենք ազատության համար այսօր, վաղը և որքան անհրաժեշտ լինի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ յոթնյակն» Ուկրաինային տրամադրում է անվտանգության երաշխիքներՎիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենի վերջին հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ էր։ Այդ հանդիպմանը Բայդենն ասել է, թե անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ պատերազմից բզկտված Ուկրաինային կարող է ողջունել ՆԱՏՕ-ում։ Նա նշել է, թե հասկանում է Ուկրաինայի առաջնորդի հիասթափությունը, որ իրեն անհրաժեշտ օգնությունը բավականին արագ չի ստանում։
Իսկ Լիտվայից մեկնելուց առաջ Բայդենը CNN-ին ասել է, թե կարծում է՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու համար հիմա ճիշտ ժամանակը չէ, քանի որ դա դաշինքին անմիջապես կներքաշի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցության հրավեր կուղարկի, երբ բոլոր անդամները համաձայնվեն ու կատարվեն պայմանները. ՍտոլտենբերգՌուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ցույց տվեց, որ արևմտյան դաշինքը վերադառնում է «սառը պատերազմի» մեխանիզմներին, և Ռուսաստանը պատրաստ է արձագանքել սպառնալիքներին՝ օգտագործելով բոլոր միջոցները։