Մատչելիության հղումներ

Էրդողանը վերստին պատրաստ է միջնորդել ռուս-ուկրաինական բանակցություններում


Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վիլնյուս, 12 հուլիսի, 2023թ.
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վիլնյուս, 12 հուլիսի, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Վիլնյուսում ասել է, որ պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու խնդրում, սակայն նման առաջարկ դեռ չի ստացել:

«Եթե կողմերը ցանկանան՝ մենք ուրախ կլինենք դա անել: Թուրքիան երկիր է, որը հանգիստ կարող է խոսել թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի հետ», - ասել է Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ Ստամբուլը «հացահատիկի միջանցք» է դարձել, միանալով ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված ռուս-ուկրաինական գործարքին, որի շնորհիվ ուկրաինական նավահանգիստներում պաշարված պարենը փոխադրվել է արտերկիր:

Էրդողանն ասել է, որ նույն օրինակով Թուրքիան պատրաստ է նաև միջնորդել ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում:

Այդ հայտարարություններով Էրդողանը հանդես է եկել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսում:

XS
SM
MD
LG