Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան

Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արդյոք փոխվել են նախապես հաստատված հանդիպման ժամկետները, կառավարությունից չմանրամասնեցին՝ խոստանալով հավելյալ տեղեկացնել այդ մասին։

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր նաև հայտարարել, որ առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ:

Հունիսի 1-ի քիշնևյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ եռակողմ ձևաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Միշել-Ալիև հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է հուլիսի 21-ին՝ Բրյուսելում