62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Քննարկում որպես այդպիսին տեղի չունեցավ։
Հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանն ընդամենը կարճ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իշխանության հիմնավորումները։ Նրան որևէ պատգամավոր հարց չտվեց, ելույթ չունեցավ, եզրափակիչ ելույթի կարիք էլ չառաջացավ։
Իշխանական Աղազարյանը միայն նշեց, թե ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը չի մասնակցել Ազգային ժողովի խորհրդի նիստերին՝ 46 նիստերից բաց թողնելով 38-ը, ինչը բացասաբար է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։
Իշխանության հիմնավորմամբ, Թովմասյանը նաև անտարբերություն է դրսևորել և չի պաշտապանել մարդու արժանապատվությունը ոտնահարող և վիրավորանք պարունակող հայտարարություններից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին Թագուհի Թովմասյանի հարցով ԱԺ արտահերթը