Մատչելիության հղումներ

ՔՊ-ն Թովմասյանի` ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծ է ներկայացրել


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ։ Այն հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում:

«Քաղաքացիական պայմանագիրը» նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշում է, որ «Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պսշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG