«Նախագահ Բայդենը կշարունակի զբաղվել Թուրքիային F-16 օդանավերի տրամադրման հարցով՝ խորհրդակցություններ անցկացնելով Կոնգրեսի անդամների հետ», - այսօր Վիլնյուսում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Բայդենը շատ հստակորեն արտահայտվել էր օդանավերի՝ Թուրքիային փոխանցման օգտին», - հայտարարել է Սալիվանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը «որևէ վերապահում այս հարցում չի հնչեցրել և ցանկանում է առաջընթացի հասնել»։
Սալիվանի հայտարարությունը հնչել է Թուրքիայի և Շվեդիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից մի քանի ժամ անց. երեկ երեկոյան Վիլնյուսում կայացած բանակցությունների արդյունքում Թուրքիայի նախագահը համաձայնել էր Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության հարցը փոխանցել երկրի խորհրդարան՝ վավերացման նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում