Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետական դեպարտամենտը Կոնգրեսին առաջարկում է քննարկել Թուրքիային F-16 օդանավերի վաճառքի հնարավորությունը


F-16 տեսակի ամերիկյան արտադրության մարտական օդանավ, արխիվ:
F-16 տեսակի ամերիկյան արտադրության մարտական օդանավ, արխիվ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը Կոնգրեսի գլխադասային հանձնաժողովներին ներկայացրել է Թուրքիային F-16 տեսակի մարտական օդանավերի վաճառքի հարցով նախնական քննարկումներ անցկացնելու առաջարկ:

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը հաջորդ շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի այդ մասին: Դիմումներն ուղարկվել են Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան և Սենատի պատկան հանձնաժողովներ:

Սպառազենի վաճառքի մասին ամերիկյան օրենքի համաձայն, Կոնգրեսը պետք է ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեպքում որոշումն ընդունի 15, իսկ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի դեպքում՝ 30 օրվա ընթացքում:

Թուրքիան ցանկանում է ձեռք բերել F-16 Block տեսակի 40 օդանավեր և ևս 80 օդանավերի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու սարքավորումներ:

XS
SM
MD
LG