Նախագահ Էմանյուել Մակրոնի հրամանով՝ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Օլիվյե Դեկոտինյին։
Դիվանագետը մինչ այս Էրբիլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն էր։
Նա Թվիթերում արդեն գրել է, որ ավարտում է առաքելությունը Իրաքի Քուրդիստանում։
Դեկոտինյին Հայաստանում պաշտոնը կստանձնի հուլիսի 21-ից։
Ֆրանսիայի դեսպանատնից «Ազատությանը» հայտնեցին, որ գործող դեսպան Անն Լույոն պաշտնոնից հեռանում է «անձնական պատճառներով»։ Նա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր 2021-ի օգոստոսից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայերը պետք է հնարավորություն ունենան ապրել Լեռնային Ղարաբաղում իրենց իրավունքների և մշակույթի հարգմամբ. Ֆրանսիայի ԱԳ նախարար