Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը բարձր է գնահատել երեկ Բաքվում տեղի ունեցած հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Կայացավ կառուցողական, երկարատև և արդյունավետ հանդիպում Ադրբեջանի հարգելի նախագահի հետ: Ենթադրվում է, որ այս անկեղծ զրույցը նոր էջ կբացի բարեկամական և եղբայրական երկու հարևաննների հարաբերություններում և կհիասթափեցնի չարակամներին», - այսօր Twitter-ում գրել է Աբդոլահիանը:
Ադրբեջանի նախագահը և Իրանի արտգործնախարարը հանդիպել են Բաքվում գումարված Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խաղաղության համար Ալիևը պահանջում է զինաթափել Արցախի բանակը ու բացել «զանգեզուրյան միջանցքը» Իրանի արտգործնախարարը ժամանում է Ադրբեջան