Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ փոխնախարար Ռեզա Նաջաֆին մեկնել է Բաքու


Իրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին, արխիվ
Իրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Ռեզա Նաջաֆին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։

Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Նաջաֆին և նրա ղեկավարած պատվիրակությունը մասնակցելու են հուլիսի 5-ից 6-ը կայանալիք Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստին:

Ենթադրվում է, որ Չմիավորման շարժման հավաքին մասնակցելուց բացի, Նաջաֆին Բաքվում Ադրբեջանի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի նաև երկու հարևան երկրների լարված հարաբերությունները բարելավելու հնարավորությունները:

XS
SM
MD
LG