Մատչելիության հղումներ

Իրավապահները «լուրջ հետաքննություն են իրականացնում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հարձակման» գործով. Իրանի ԱԳ նախարար


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանին, որը Բաքվում է՝ «Չմիավորված պետությունների շարժման» հավաքին մասնակցելու նպատակով։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Աբդոլահիանն Ալիևին վստահեցրել է, որ Իրանի իրավապահները «լուրջ հետաքննություն են իրականացնում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հարձակման» գործով։ Իրանական դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանատան գործունեությունը մոտ ապագայում կվերսկսվի։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ «մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Արևելյան Զանգեզուրի տնտեսական կապի ուղիների ստեղծման հեռանկարների շուրջ»։

Պաշտոնական Թեհրանը հանդիպման մասին դեռևս չի հաղորդել։ Սա Իրանի արտգործնախարարի առաջին այցն է Ադրբեջան Թեհրանի և Բաքվի հարաբերություններում ծագած ճգնաժամի մեկնարկից ի վեր։

XS
SM
MD
LG