Պեկինը չեղարկել է Բորելի այցը

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ

Չինաստանի իշխանությունները չեղարկել են Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի՝ հաջորդ շաբաթ նախատեսված այցը, տեղեկացրել է ԵՄ խոսնակը: Պատճառների մասին չի հաղորդվում։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հրաժարվել է պարզաբանել Պեկինի որոշումը:

Չինաստանում Եվրամիության դեսպան Խորխե Տոլեդոն կիրակի օրը հայտարարել էր, որ հուլիսի 10-ին Բորելը պետք է այցելի Պեկին՝ հանդիպելու իր չինացի գործընկերոջ հետ և քննարկելու «ռազմավարական հարցեր», ներառյալ՝ մարդու իրավունքները և Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում։

Սա այս տարվա ընթացքում Բորելի արդեն երկրորդ պլանավորված, ապա չեղարկված ուղևորությունն է Չինաստան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի չինական ընկերությունների նկատմամբ