Մատչելիության հղումներ

Թույլ Պուտինը ավելի մեծ վտանգ է․ Բորել


Եվրամիության առաջնորդները այսօր Բրյուսելում քննարկում են Ռուսաստանի հունիսի 24-ի խռովությունը, ինչպես նաև Եվրամիության դերը երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունը ամրապնդելու գործում։

«Պարզ է, որ Պուտինը այդ ճգնաժամից դուրս է գալիս թուլացած, բայց թույլ Պուտինը ավելի մեծ վտանգ է։ Մենք պետք է շատ լավ գիտակցենք դրա հետևանքները։ Ամեն ինչ մնում է անհասկանալի»,- ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով խռովությունից հետո Ռուսաստանի իրավիճակին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս միացել է Եվրամիության առաջնորդներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմելու է հավաքի մասնակիցներին։

Բրյուսելում երկօրյա հանդիպմանը քննարկվեու են նաև միգրացիային, տնտեսական անվտանգությանը և Չինաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG