Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը «առաջընթաց են արձանագրել» մի շարք հարցերում` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների ընթացքում։
«Չինական կողմը հստակ ներկայացրել է մեր դիրքորոշումը։ Կողմերը համաձայնել են հետևել ընդհանուր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել իմ և նախագահ Բայդենի միջև՝ Բալիում», - AFP-ի փոխանցմամբ, հայտարարել է նախագահ Սի Ծինպինը։
Չինաստանի առաջնորդը Բլինքենին ընդունել է երկուշաբթի օրը՝ ամերիկացի պաշտոնյայի այցի երկրորդ օրը։
Ամերիկյան կողմը բանակցությունների արդյունքներն առայժմ չի մեկնաբանել։
Բլինքենը ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Չինաստան է այցելում նախագահ Ջո Բայդենի նախագահության օրոք։ Այցը նախատեսված էր ամիսներ առաջ, սակայն երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են ամերիկյան օդային տարածքում չինական օդապարիկի հայտնաբերման ֆոնին։