Ռեզնիկով. Կիևի հակահարձակման գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկով, արխիվ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է, որ ուկրաինական բանակի հարձակման՝ շատերի կարծիքով համեստ հաջողությունները գլխավոր իրադարձությունը չեն։ «Երբ դա տեղի ունենա, դուք կտեսնեք այդ ամենը, բոլորն ամեն ինչ կտեսնեն», - ասել է Ռեզնիկովը՝ առանց փակագծեր բացելու։

Ուկրաինական ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ երկրի զինված ուժերի հիմնական ռեզերվները, այդ թվում՝ բրիգադների մեծ մասը, որոնք վերջերս վերապատրաստվել են Արևմուտքում և համալրված են ՆԱՏՕ-ի ժամանակակից տանկերով ու զրահատեխնիկայով, դեռևս չեն միացել գործողություններին:

Ուկրաինացի պաշտոնյան պնդել է, որ մինչ այդ էլ զինված ուժերը շարունակում են կորուստներ պատճառել ռուսական զորքերին՝ օգտագործելով «դեգրադացիան՝ որպես գործիք, իսկ ուկրաինական հողերի ազատագրումը՝ որպես նպատակ»։

Ուկրաինական բանակի հակահարձակման մեկնարկի մասին հաղորդվում է հունիսի սկզբից։ Հունիսի 9-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ հարձակումն արդեն սկսվել է, սակայն ուկրաինացի զինվորականների գործողությունները հաջողությամբ չեն պսակվել։

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ թեև Ուկրաինայի զինված ուժերը դիմադրության են բախվում, իրավիճակը դրական է։ Ուկրաինական բանակին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը մի քանի բնակավայրերի նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինացիներն ազատագրել են 2014 թվականից ռուսների վերահսկողության տակ անցած դիրքերՀակահարձակման առաջին շաբաթները ավելի հեռուն գնացող ծրագրի սկիզբն են միայն. Ալեքսեյ Ռեզնիկով