Կրեմլը մանրամասներ է հայտնել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած ռազմական ապստամբությունը հարթելու շուրջ բանակցություններից։
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է խռովության հեղինակի դեմ քրեական գործը կարճվել, այն դեպքում, երբ շատ ավելի մեղմ հանցագործությունների դեպքում «իրավապահները խստորեն պատժում են», նախագահ Պուտինի խոսնակն ընդունել է, որ նման խոստում է տրվել երկրի ղեկավարի կողմից։
«Ռուսաստանի նախագահը, եթե խոսք է տալիս, իրագործվում է՝ թե՛ միջազգային, թե՛ ներքին հարցերում», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Մինչ այդ՝ երեկ երեկոյան հեռարձակված ելույթում, Պուտինը ընդունել էր, որ ռազմական ապստամբության այդ փորձի արդյունքում ռուսական բանակի օդաչուներ են զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը շնորհակալություն հայտնեց ռուսաստանցիներին միասնության համար, խոստովանեց օդաչուների զոհվելը