Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է «Վագներ»-ի ապստամբության ժամանակ ռազմական օդաչուների մահը։ Նախկինում նրանց մահվան մասին պաշտոնական հաստատում չկար։
«Զոհված օդաչուների խիզախությունը փրկեց Ռուսաստանը», - ասել է Պուտինն իր ուղերձում՝ առանց պարզաբանելու, թե կոնկրետ ինչպես։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վագներականները երեկ վայր են գցել Ил-22М տեսակի ռազմական ինքնաթիռՌուսաստանի նախագահի խոսքով, «Վագներ»-ի վարձկաններին փորձել են օգտագործել՝ տեղյակ չպահելով բուն նպատակների մասին:
Միաժամանակ, Պուտինը շնորհակալություն է հայտնել վագներականներին, ովքեր «միակ ճիշտ որոշումն են կայացրել» և «կանգ առել եզրագծին»։ Նա առաջարկել է պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ հարազատների մոտ կամ գնալ Բելառուս։
Պուտինը ռուսաստանցիներին շնորհակալություն է հայտնել «Վագներ»-ի ապստամբության համատեքստում միասնության համար:
Ռուսաստանի նախագահի ելույթը երեկ երեկոյան տևել է մոտ հինգ րոպե, ինչից հետո հեռուստատեսությամբ ցուցադրվել է մոտ կեսրոպեանոց հատված ուժային կառույցների ղեկավարների՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի և այլոց հետ նրա հանդիպումից։
Պուտինը շնորհակալություն է հայտնել ներկաներին վերջին մի քանի օրերի ընթացքում կատարված աշխատանքի համար և նշել, որ քննարկելու են իրավիճակն ու խոսելու են գերատեսչությունների առջև ծառացած խնդիրների մասին՝ «կատարվածի վերլուծության հիման վրա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պրիգոժինը բացատրել է «Վագների» նահանջի պատճառները «Վագների» շարասյունը լքել է Դոնի Ռոստովը, Վորոնեժը (լրացված)