Պրիգոժինը բացատրել է «Վագների» նահանջի պատճառները

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը քիչ առաջ Теlegram-ի իր ալիքում հանդես է եկել հայտարարությամբ՝ բացատրելով, թե ինչու իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումները դադարեցրին առաջխաղացումը դեպի Մոսկվա։ Սա Պրիգոժինի առաջին հրապարակային հայտարարությունն է հունիսի 24-ի իրադարձություններից հետո։

«Մենք կանգ առանք, երբ պարզ դարձավ, որ մեծ արյունահեղություն է լինելու։ Հանգեցինք եզրակացության ,ըստ որի` մեր մտադրությունների ցուցադրությունն ինքնին բավարար էր։ «Վագների» շարասյունները շարժվում էին ոչ թե իշխանությունը տապալելու, այլ իրենց բողոքը ի ցույց դնելու համար», - ասել է Պրիգոժինը։

«Վագներ» ընկերության ղեկավարը նաև ընդունել է, որ իր ենթակաները Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի քանի ուղղաթիռ են խոցել, ընդգծելով, սակայն, թե «ցամաքում Ռուսաստանի զինված ուժերի որևէ զինծառայող չի սպանվել»։

Պրիգոժինը հունիսի 24-ի գործողությունները անվանել է «2022 թվականի փետրվարի 24-ի մաստեր կլաս»։

«Եթե փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողության գոտում մեր նման մարդիկ լինեին, այն կտևեր մեկ օր», - նա։