Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի անցյալ տարվա նյույորքյան հանդիպման ժամանակ Ռաիսին շեշտել էր տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը՝ ընդգծելով, որ Իրանի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի։
Փաշինյանն ու Ռաիսին հանդիպել են նաև անցած տարվա նոյեմբերին Թեհրանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև ավելացնում է. Ռաիսի