Կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր՝ այդ թվում տնտեսական և տրանսպորտային նախագծերին վերաբերող խնդիրներ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ նշելով, որ «կողմերն ընդգծել են երկկողմ բանակցությունները շարունակելու և օրակարգային հարցերը լուծելու կարևորությունը»:
«Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովն ու Աբդոլահիանը քննարկել են նաև մի շարք տարածաշրջանային թեմաներ», - նշված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ներկայացրել է Թեհրանում դեսպանատունը վերաբացելու պայմանները