Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում ձախողված հեղաշրջման թեման այսօր հեռախոսով քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամլո ծառայությունը:
Ըստ Մինսկից ստացված հաղորդագրության, առավոտյան Լուկաշենկոն խոսել է Պուտինի հետ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ Նազարբաևի հետ:
Այդ երկրորդ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ոչ միայն միջազգային և տարածաշրջանային խնդիրներին, այլև բելառուսա-ղազախական հարաբերություններին:
Պուտինի հետ նախորդ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել շաբաթ օրը, Լուկաշենկոն հաղորդել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ բանակցությունների արդյունքների մասին, որոնք թույլ են տվել կարգավորել ճգնաժամը և կանխել վագներականների շարասյան արշավը Մոսկվայի վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագների» շարասյունը լքել է Դոնի Ռոստովը, Վորոնեժը (լրացված)ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը ռուսական կողմի հետ քննարկել է Պրիգոժինի ապստամբության փորձի հետ կապված իրավիճակը