Ֆրանսիան զգուշացրել է իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ուղևորություններից

Ֆրանսիան զգուշացրել է իր քաղաքացիներին զերծ մնալ ուղևորություններից դեպի Ռուսաստան, ինչպես նաև երկրի տարածքում:

«Մենք պաշտոնապես հորդորում ենք խուսափել շրջագայություններից`հաշվի ատնելով ռազմական ու անվտանգային խիստ անկայուն իրավիճակը, ինչպես նաև Մոսկվայում և այլ շրջաններում հակաահաբեկչական ռեժիմ սահմանելու մասին որոշումները», - ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, Կրեմլի մերձակայքում երթևեկում են զրահամեքենաներ. առնվազն մեկ քաղաք`Դոնի Ռոստովը գտնվում է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հսկողության տակ: