Խերսոնի շրջանի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած հատվածում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով զոհվածների թիվը հասել է 46-ի, հաղորդում են ռուսական պետական գործակալությունները՝ Արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։
Շրջանի՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող Դնեպրի աջափնյա հատվածում, ըստ վերջին տվյալների, մահացել է 21 մարդ: Հունիսի 19-ին Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն գրել էր նաև, որ ամբարտակի փլուզումից հետո 31 մարդ անհետ կորած է համարվում։ Անցնող օրերին նա չի հստակեցրել, թե արդյո՞ք այդ թիվը փոխվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խերսոնից հայտնում են՝ Կախովկայա ՀԷԿ-ի պայթյունից առաջացած ջրհեղեղից 35 մարդ է մահացել