Մատչելիության հղումներ

Խերսոնից հայտնում են՝ Կախովկայա ՀԷԿ-ի պայթյունից առաջացած ջրհեղեղից 35 մարդ է մահացել


Մոսկվայի կողմից նշանակված Խերսոնի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ Կախովկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումից հետո առաջացած ջրհեղեղի հետևանքով 35 մարդ է մահացել։

Ավելի վաղ Ալեքսեենկոն խոսել էր Ռուսաստանի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանում 29 զոհի մասին։

Երեկ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կախովկայա ՀԷԿ-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, 31 մարդ դեռ անհետ կորած է համարվում։

XS
SM
MD
LG