Ֆւտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Երկուշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Նաիր Տիկնիզյանը, 67-րդ րոպեին Ռոբերտ Սավալնյեկսը վերականգնեց հավասարակշռությունը, 91-րդ րոպեին, սակայն, սեփական տուգանային հրապարակում լատվիացի ֆուտբոլիստի ձեռքով խաղից հետո Տիգրան Բարսեղյանը 11-մետրանոց հարվածով հաղթական գոլի հեղինակ դարձավ:
Your browser doesn’t support HTML5
Your browser doesn’t support HTML5
Ընտրական մրցաշարում անցկացրած երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել և D խմբի աղյուսակում 6 միավորով հաջորդում է առաջատար Թուրքիայի ընտրանուն, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր: Նախորդ երկու հանդիպումներում Հայաստանը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Թուրքիային և Քարդիֆում 4:2 հաշվով հաղթել է Ուելսին:
Երկուշաբթի ուշ երեկոյան Թուրքիան սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ուելսին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրո 2024-ի ընտրական մրցաշար. Հայաստանը Ուելսին հաղթեց Քարդիֆում՝ 4:2Հայաստանը զիջեց Թուրքիային 1:2 հաշվովԸնտրական մրցաշարի հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Թուրքիայում, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիային: