Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել՝ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը տարածաշրջանի հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, իսկ ռուսական կողմից համանախագահը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է։
Պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ և ինչ ձևաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգորյանն ու Կասպշիկը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման հեռանկարները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ է, ի վերջո, վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը. Հայաստանն ու Ադրբեջանը իրարամերժ հայտարարություններ են անում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ խմբի վերջի նիստին շոշափելի առաջընթաց է նկատվել. Փաշինյան