Պաշտոնական Փարիզն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին օրերին տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում գտնվող Երասխում քաղաքացիական աշխատակազմի վրա կրակոցների կապակցությամբ, ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Ֆրանսիան զսպվածության, դեէսկալացիայի և խաղաղ բնակչության պաշտպանության կոչ է անում, «նաև վերահաստատում է իր աջակցությունը միջանցքում երթևեկության վերականգնման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի կարգադրության լիարժեք իրականացմանը», - ասված է հայտարարությունում:
Փարիզն իր հանձնառությունն է հայտնում նպաստելու խաղաղության վերականգնմանը՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են ամենաբարձր մակարդակով հունիսի 1-ին Քիշնևում` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ անցկացրեցին {Ֆրանսիայի} Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այս հանդիպումը նշանավորեց քննարկվող տարբեր թեմաներով առաջ շարժվելու կամքը, որոնք պետք է կարգավորվեն բացառապես բանակցությունների միջոցով», - ընդգծում է պաշտոնական Փարիզը:
«Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Կատրին Կոլոննան ապրիլին նաև այցելեց Հայաստան և Ադրբեջան՝ օգնելու երկու երկրներին առաջընթաց արձանագրել դեպի խաղաղության համաձայնագիրը։ Այդ ջանքերն իրականացվում են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ», - ասված է հայտարարությունում:
Այս շաբաթ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա ադրբեջանական կողմի կրակոցներից երկու Հնդկաստանի քաղաքացի վիրավորվեց, Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով էլ ադրբեջանական և հայկական կողմերից մեկական զինծառայողներ վիրավորվեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանցիներն այսօր ևս կրակել են Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբԵրասխ են այցելել դեսպաններ, ռազմական կցորդներ. գործարանի աշխատակիցները, սակայն, այցից որևէ ազդեցություն չեն ակնկալումԵրասխի բնակիչների խոսքով՝ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է բացում կառուցվող գործարանի ուղղությամբՎիրավորված ԱԱԾ սահմանապահի վիճակը գնահատվում է կայուն ծանր. իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է