Ադրբեջանցիներն առավոտյան կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը, 15-ը մայիսի, 2023թ.

Այսօր ժամը 10-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական Զինված ուժերը ժամը 9:15 գնդակոծել են Նախիջևանի Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրում տեղակայված ադրբեջանական դիրքերը, ինչին ի պատասխան «միջոցներ են ձեռնարկվում» ադրբեջանական զինուժի կողմից:

Երկու օր առաջ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցներից Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել: Այդ կապակցությամբ Երասխ են այցելել Եվրամիության դիտորդական առաքելությունը, Հայաստանում չորս տասնյակ երկրների դեսպաններ և ռազմական կցորդներ: Ամերիկյան կապիտալի մասնակցությամբ կառուցվող գործարանի գնդակոծության կապակցությամբ մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երասխ են այցելել դեսպաններ, ռազմական կցորդներ. գործարանի աշխատակիցները, սակայն, այցից որևէ ազդեցություն չեն ակնկալումԵրասխ է այցելել ԵՄ մշտադիտարկման առաքելությունը Երասխում վիրավորված 2 քաղաքացիների վիճակը կայուն է, նրանց կյանքը վտանգված չէ. ԱՆ