Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրա համար Երևանը պետք է քաղաքական կամք դրսևորի:
Այդ մասին Ալիևն ասել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում:
«Կա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկար: Դա անելու համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի», - ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Նրա խոսքով, «Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի այն, ինչ արդեն հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է»:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ Պակիստանի վարչապետի հետ զրույցում տեղեկություններ է ներկայացրել ադրբեջանա-հայկական բանակցային գործընթացի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան