Դանիան ստանձնել է ուկրաինացի օդաչուների ուսուցումը, որից հետո նրանք կկարողանան մարտեր մղել F-16 օդանավերով: Մինչդեռ Կիևին այդ տեսակի մեքենաներ տրամադրելու հարցը դեռ չի լուծվել:
Այդ մասին այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովից առաջ, ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Շնորհակալ եմ դաշինքի այն անդամներին, որոնք համաձայնել են ապահովել ուկրաինացի օդաչուների ուսուցումը: Դա շատ կարևոր է, դա թույլ կտա հետագայում կայացնել որոշում F-16 տեսակի ինքնաթիռների տրամադրման մասին»,- ասել է Ստոլտենբերգը:
Նախօրեին Նիդերլանդները՝ չմանրամասնելով, հայտնել է, որ Ուկրաինայի մարտական օդաչուների պատրաստման կենտրոնը կտեղակայվի Արևելյան Եվրոպայում, և հիմա ՆԱՏՕ-ի երկրները կազմում են անհրաժեշտ ուսումնական ծրագիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դանիան և Նիդերլանդները մտադիր են Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ