ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգել է այսօր պլանավորած այցը Զապորոժիեի ԱԷԿ, որը գտնվում է ռուսական ուժերի հսկողության տակ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։
Ակնկալվում էր, որ Գրոսսին երեքշաբթի օրը Կիևում վարած բանակցություններից հետո այսօր կմեկնի Զապորոժիե։
Ռուսական «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Գրոսսիի այցը տեղի կունենա հինգշաբթի օրը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո Գրոսսին լրագրողներին ասել էր, որ ատոմակայանում անմիջական վտանգ չկա, բայց իրավիճակը լուրջ է, և իր այցը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ գնահատել ռիսկերը։
Կախովկայի ամբարտակի փլուզումից հետո ջրի մակարդակը նվազել է այն լճակում, որն օգտագործվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի 6 ռեակտորների հովացման նպատակով՝ կանխելու համար ռեակտորների աղետալի գերտաքացումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԷՄԳ տնօրենը եկող շաբաթ կայցելի Կիև, Զապորոժիեի ԱԷԿ