Անցած գիշերը ռուսական ուժերը հրթիռակոծել են Օդեսան․ Սև ծովից քաղաքի վրա «Կալիբր» տեսակի չորս հրթիռ է արձակվել։
Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» խմբավորումը հաղորդում է, որ հրթիռներից երկուսը ոչնչացվել են, բայց մյուս երկուսի հարվածի հետևանքով զոհեր և ավերածություններ կան։ Հրթիռներից մեկն ընկել է պահեստային շինության վրա, որտեղ երեք աշխատակից է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել։
Նախօրեին հրթիռակոծվել էր Կրիվոյ Ռոգը, որի հետևանքով 12 մարդ էր զոհվել, 36-ը՝ վիրավորվել։ Կրիվոյ Ռոգում այսօր սգո օր է հայտարարվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրիվոյ Ռոգում ռուսական հրթիռը խոցել է հինգհարկանի բնակելի շենք