Մատչելիության հղումներ

Ավելի քան 10 մլն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության. Զելենսկի


Ուկրաինա - Հոսանքազրկված Լվովը, նոյեմբեր, 2022թ.
Ուկրաինա - Հոսանքազրկված Լվովը, նոյեմբեր, 2022թ.

Երեկ երեկոյան ավելի քան 10 միլիոն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային հեռուստաուղերձում։

«Ուկրաինայի դեմ հերթական հրթիռային հարձակման հետևանքների վերացումը շարունակվում է ամբողջ օրը, կրկին հոսանքի վթարային անջատումներ», - ասել է նա։ - «Մենք ամեն ինչ անում ենք էլեկտրամատակարարումը նորմալացնելու համար»։

Զելենսկու խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Վիննիցայում, Օդեսայում, Սումիի շրջանում է, ինչպես նաև Կիևում։

Զելենսկին կրկին դիմել է արևմտյան երկրներին՝ խնդրելով օգնել Ուկրաինային պաշտպանվել ռուսական հրթիռային հարձակումներից։

XS
SM
MD
LG