Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Պաշտպանության բանակը՝ տեղեկացնելով՝ հայկական կողմը կորուստներ չունի։
Ըստ ՊԲ-ի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այսօր ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Բաքուն Ստեփանակերտի այս հաղորդմանը դեռ չի արձագանքել, փոխարենը երեկ օրվա ընթացքում մի քանի անգամ Արցախին տարբեր հայտարարություններով մեղադրել է ադրբեջանական դիրքերը գնդակեծու համար՝ նշելով, թե թիրախավորվել է նաև Շուշիի շրջանը։
Պաշտպանության բանակը հերքել է Բաքվի պնդումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ՊԲ-ն հերքում է Բաքվի պնդումը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ