Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Վերջին երկու ժամվա ընթացքում Բաքուն արդեն երկրորդ անգամ է հաղորդում, թե հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս անգամ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, հայկական կողմը թիրախավորել է Շուշիի շրջանը։