Կրիվոյ Ռոգում բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել

Ուկրաինա - Հրթիռային հարվածի ենթարկված բնակելի շենքը Կրիվոյ Ռոգում, 13-ը հունիսի, 2023թ.

Կրիվոյ Ռոգում հինգհարկանի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 25-ը, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Դնեպրոպետրովսկի մարզի դատախազությունը Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության փաստով հետաքննություն է սկսել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման հոդվածով:

Այսօր վաղ առավոտյան ռուսական հրթիռներից մեկը խոցել է բնակելի հինգհարկանի շենքը։ Այրվել են առաջինից հինգերորդ հարկերի բնակարանները, 700 քմ տարածք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի վրա 14 թևավոր հրթիռ և «Շահեդ»-ներ են արձակել