«Ազատագրված տարածքներում ծառայող մեր զինծառայողները պատրաստ են կանխելու հնարավոր ցանկացած սադրանք», - այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հավաստմամբ՝ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում» տեղակայված ստորաբաժանումների ծառայողական և մարտական գործունեությունը կազմակերպված է բարձր մակարդակով։
«Բարդ, բարձրլեռնային տեղանքում դիրքերում տեղակայված ստորաբանդես եկել:աժանումներում ամենօրյա ռեժիմին համապատասխան կազմակերպվում է շուրջօրյա մարտական հերթապահություն, իրականացվում է շարունակական ծառայություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անձնակազմի մարտունակությունն է՛լ ավելի բարձրացնելու, մարտական պատրաստականությունն ու բարոյահոգեբանական ոգին բարձր մակարդակի վրա պահելու համար», - ասված է հայտարարությունում:
Շաբաթ օրն էլ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովն էր իր ենթականերին հրահանգել «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը»