Ստեփանակերտից հերքում են Բաքվի լուրը Մարտունու շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Վերջին շաբաթներին գրեթե ամեն օր, թե՛ Երևանից, թե՛ Ստեփանակերտից հաղորդում են ադրբեջանական կրակոցների մասին և հերքում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի պնդումները։